Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով փակվել է Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 1, 2012 13:30

Փետրվարի 1-ի ժամը 12.50-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով փակվել է Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը: Շարունակում է փակ մնալ նաև Սելիմի լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներ! ին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 605 անգամ:
Print Friendly

Leave a Reply