«Կարմիր խաչ»-ը մեղադրվում է ժամկետանց սնունդ մատակարարելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2012 13:25

Սոմալիի իսլամական «Շաբաբ»  խմբավորումը  մեղադրել է միջազգային  «Կարմիր խաչ»-ին  տեղի բնակչությանը ժամկետանց սնունդ  տրամադրելու մեջ:

Գրոհայինները հաստատում են, որ կազմակերպության պահեստներում ամբարած սննդի 70%-ն օգտագործման համար պիտանի չէ: Այդ պատճառով  խմբավորումը պատրաստվում է ակտիվորեն խոչընդոտել է «Կարմիր խաչ»-ի գործունեությունն այն տարածաշրջաններում, որոնք գտնվում են կազմակերպության հսկողության տակ:

Իր հերթին Ժնևի «Կարմիր խաչի» ներկայացուցիչները հայտարարել են, որ  Սոմալիում իրենց գործունեությունն արգելող հայտարարություն չի եղել:

 

Դիտվել է 1358 անգամ:
Print Friendly

Leave a Reply