Հինգ մարդ է ձերբակալվել գողության մեղադրանքով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 1, 2012 13:15
Հունվարի 31-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ներքին Դվին գյուղից  բերման են ենթարկել 1989 թ. ծնված Նարեկ Կ.-ին:
Պարզվել է, որ նա 2011 թ. փետրվարին պատուհանից մտել է համագյուղացիներից մեկի տուն և  գողացել կենցաղային իրեր:
Կատարվում է հետաքննություն:
Փետրվարի 1-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից բերման են ենթարկել նախկինում դատապարտված երկու տղամարդկանց՝ 1976 թ. ծնված Արմեն Մ.-ին և 1985 թ. ծնված Գագիկ Կ.-ին:
Նրանք խոստովանել են, որ  հունվարի 30-ին, ժամը 01.00-ի սահմաններում, պատուհանի ճաղավանդակը պոկելով՝ մի բնակարանի պատշգամբից գողացել են 3.5 մ երկարությամբ 12 մմ տրամաչափի մետաղյա 30 ամրան:
Կատարվում է հետաքննություն:
Հունվարի 31-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ գիշերը, Արզումանյան փողոցում գտնվող մի կրպակից, ազդանշանային համակարգի մալուխները կտրելու և ապակիները կոտրելու միջոցով, գողացել են մեկ արկղ խմորեղեն:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Շինարարների փողոցից բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Գերասիմ Մ.-ին և 1980 թ. ծնված Գնել Ս.-ին, որոնք խոստովանել են հանցանքը:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply