71 և 76 -ամյա կանայք վրաերթի հետևանքով հայտնվել են հիվանդանոցներում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 1, 2012 13:10
Հունվարի 31-ին, ժամը 14.00-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկի փողոցում վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված մի կնոջ և նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Հունվարի 31-ին, ժամը 03.30-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply