Կարլ Բարդակյանը` Հայաստանի բասկետբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 1, 2012 13:08

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի խորհրդի նիստում քննարկվել է մեր երկրի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրություն հարցը: Որոշվել է` 5 կողմ, 2 ձեռնապահ, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Կարլ Բարդակյանին: Ըստ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչ Ռոստոմյանի` հաշվի է առնվել նրա ԱՄՆ-ում ձեռք բերած մարզչական հարուստ փորձը, Համահայկական խաղերի ընթացքում վերջինիս գլխավորած թիմերի շարունակաբար ցուցադրված բարձր արդյունքները: «Պարոն Բարդակյանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի բասկետբոլի զարգացման գործընթացին, օժտված է հայրենասիրությամբ և ունի մեծ ներուժ: ՀԲՖ խորհուրդը հուսով է, որ նա կկարողանա իր կողքին համախմբել հայ ազգի լավագույն բասկետբոլիստներին և կապահովի դրական արդյունք առաջիկա Եվրոպայի առաջնությունում»,- ասել է Ռոստոմյանը:

 

Դիտվել է 704 անգամ:
Print Friendly

Leave a Reply