Հինգ ավտոպատահար`ինը վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 1, 2012 13:03
Հունվարի 31-ին, ժամը 20.50-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 53-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 31-ին, ժամը 19.20-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 50-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 31-ին, ժամը 21.00-ին, Երասխ-Երևան ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Ապարան քաղաքում իրար են բախվել «ՈՒԱԶ» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՈՒԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 31-ին, ժամը 00.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 31-ին, ժամը 00.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply