Փետրվարի 1-ի ժամը 12:00 դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի/Պոստա/- Կոբի հատվածում առկա է ձյունափլվածքի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 1, 2012 12:42

Նույն ճանապարհի Արագվիսպիրի-Գուդաուրի /Պոստա/ և Կոբի-Լարսի հատվածում առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Մեքենաների կանգ առնելը արգելված է Ստեփանծմինդա-Լարսի հատվածում:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply