Ֆլորիդայի հարավում հսկայական պիթոններ են հայտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2012 12:44

Ֆլորիդայի իշխանություններն անհանգտացած են նահանգի տարածքում վագրապիթոնների արագ տարածման կապակցությամբ: Դրանցից  հատկապես շատ են  Էվերգլեյսի ազգային պարկում: Ավելի քան 1000 առանձնյակ շրջակայքում ոչնչացնում  է կենդանի ամեն բան: Ըստ երևույթին պիթոնները  փախած կամ դուրս նետած տնային, ձեռնասուն օձերի ձագեր են:

Նահանգի իշխանությունները հարցը լուծեու համար մասնագետներ են հրավիրել: Նրանց առաջին տասնյակն արդեն ուրբաթ օրը սկսել է օձերի որսը, որոնց քնեցնում են: Իշխանությունները նման քայլի են դիմել ողբերգական մի դեպքից հետո, երբ անցած տարվա հուլիսին մասնավոր կալվածքում բնակվող վագրապիթոնը խեղդեց 2 տարեկան աղջկան:

Ֆլորիդայում բիրմանյան վագրապիթոնի  նորաձևության ալիք էր 90-ականներին: Այն ժամանակ կարելի է վաճառականներից ընդամենը 20 դոլարով օձ գնել: 1996-2006թթ նահանգ է բերվել մոտ 1000 առանձնյակ: Ոչ մեծ օձերը բնականաբար  մեծացան մինչև 6 մետր, ինչից  ահաբեկված տերերը նրանց պարզապես փողոց գցեցին. ազատության մեջ սողունը շատ ակտիվորեն բազմացավ:

 

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply