Սպորտի նախարարությունը խորհրդանիշ կունենա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 1, 2012 12:42

Խորհրդանիշ կունենա Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Նախարարության խորհրդանիշը հաստատելու հարցն ընդգրկված է փետրվարի 2-ին կայանալիք գործադիրի նիստի օրակարգում:

Խորհրդանիշն ունի շրջանի ձև և պատկերում է վազքուղու ոսկեգույն ֆոնի վրա վերջնագծի եռագույն ժապավենը հատող երիտասարդ վազորդի` որպես մարզիկի խորհրդանիշ, որը նույնպես ձևավորված է ոսկեգույնով։ Ժապավենը հատման պահին ձևավորում է Արարատ լեռան ոճավորված պատկեր։ Խորհրդանիշը շրջանակված է «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով։

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply