«Կորուսյալ աշխարհը» սպառնում է քաղաքակրթությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2012 12:21

Երկրի  իշխանություններն անում են ամեն հնարավորը, որպեսզի   վերջերս նոր տարածքների յուրացում ձեռնարկած մեկուսացած ցեղի բնակիչները չհանդիպեն զբոսաշրջիկների հետ, քանի որ դա կարող է ճակատագրական դառնալ:

Խոսքն  Ամազոնի ջունգլիներում բնակվող Մաշկո Պիրո ցեղի մասին է, որոնց կենցաղի   դիտարկումներ  կատարվում են բացառապես երկնքից:

Գիտնականները ենթադրում են, որ Պերուի տարածքում բնակվող ցեղի անդամներն այնքան էլ սիրալիր չեն ընդունում օտարներին: Այդ մասին են վկայում զբոսաշրջիկների վրա կատարած հարձակումները: Բացի այդ, գիտնականները  հավատացած են, որ «կորուսյալ աշխարհի» հետ բաց շփումներն անցանկալի են նաև այն առումով, որ ցեղի համար քաղքակրթության ձեռքբերումները կարող են  խիստ մեծ հարված լինել:

 

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply