Իրանցիները` ՄԱԳԱՏԷ-ին. դուք գալիս եք, իսկ հետո մեր միջուկաբաններին սպանում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2012 12:07

Իրանում ուսանողները բողոքի ցույցեր են անցկացնում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների խմբի դեմ:

Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, հունվարի 31-ի կեսօրից հետո ուսանողները հավաքվել են ատոմային էներգիայի իրանական գործակալության շենքի մոտ, քանի որ հենց այնտեղ է գտնվում Վիենայից ժամանած պատվիրակությունը:

Ուսանողության ներկայացուցիչներն ասում են, որ իրենք վախենում են,  որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների  այդ այցելությունը իրանցի միջուկաբանների նկատմամբ նոր մահափորձի կհանգեցնի: Ուսանողները համոզված են, որ ՄԱԳԱՏԷ-ի ստացած տեղեկությունից օգտվելով, Իսրայելի ու ԱՄՆ-ի հետախուզությունները վերջին երկու տարում վերացրել են Իրանի  միջուկային  էներգիայի բնագավառի մասնագետներին:

 

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply