Ալագյազ-Վարդաբլուր ճանապարհին ձնաբքի մեջ էր մնացել 30 ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 1, 2012 10:55

Հունվարի 31-ին`ժամը 17.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզում`Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ձնաբքի մեջ են հայտնվել մոտ 30 ավտոմեքենա:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել 7 ավտոմեքենա. մնացած ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը:

 

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply