Բերդում այրվել է անասնագոմի տանիքը և 7 տոննա խոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 1, 2012 10:49

Հունվարի 31-ին`ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:  Այրվել է Վ.Դանիելյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 20 ՏՏ 702 պետհամարանիշի ավտոմեքենայի ցուցիչների վահանակը:

Նույն օրը`ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշի 17-րդ փողոցի թիվ 49 տանը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մարվել է տեղի ուժերով:  Հ.Դերվիշյանին պատկանող տանն այրվել է աղբ` մոտ 0,5 քմ մակերեսով, իսկ  հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող,1973 թվականին ծնված Հարություն Դերվիշյանը հանձնվել է դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին:

Նույն օրը`ժամը 23.11-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 36 տան հարակից անասնագոմի տանիքում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.10-ին, մարվել`03.50-ին:  Այրվել է Գ.Թումանյանին պատկանող անասնագոմի տանիքը`55 քմ մակերեսով և այնտեղ կուտակած մոտ 7տ անասնակեր:

 

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply