Պատգամավորները մերկացել են` անձեռնմխելիությունը վերացնելու պահանջով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2012 10:14

Սլովակիայում 17  օրենսդիր մերկացել  է` պատգամավորներին քրեական հետապնդման իմունիտետից զրկելու պահանջով: «Ազատություն ու համերաշխություն» կուսակցության օրենսդիրները մասնակցել են պատգամավորական անձեռմխելիության դեմ ակցիային: Այդ հարցի շուրջ բուռն վիճաբանություններ էին սկսվել խորհրդարանում  հունվարի 31-ին:

17 կին ու տղամարդ լրիվ մերկ լուսանկարվել են` թեթևակի ծածկվելով «Մերկացնենք պատգամավորներին, թողնելով նրանց առանց անձեռնմխելիության» բաներով:

«Օրենսդիրներն էլ սովորական մարդիկ են ու նրանց հարկավոր չեն քրեական հետապնդումից իմունիտետի պես արտոնություններ»,- բացատրում են ակցիայի մասնակիցները: Այս կուսակցության անդամներն  դեռ  2010-ին  նույն հարցով մտադիր էին  հանրաքվե անցկացնել, սակայն այն տապալվեց մնացածների աջակցության բացակայության պատճառով:

Սլովակիայի պատգամավորները քրեական պատասխանատվությունից պաշտպանված են` քանի դեռ երկրի խորհրդարանում տեղեր են զբաղեցնում: Մի քանի օրենսդիրների հաջողվել է խուսափել պատժից այնպիսի օրինազանցությունների համար, ինչպիսին ասենք ոչ սթափ վիճակում մեքենա վարելն է:

 

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply