Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռով նավ է խորտակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2012 9:17

Թուրքիայի Սև ծովյա ափերին` Զոնգուլդակ քաղաքի մոտ,  խորտակվել է Vera բեռնանավը` Ռուսաստանի բեռով: Կոմբոջայի դրոշով նավը ուղևորվել էր թուրքական Ալիագա նավահանգիստ:

Ինչպես տեղեկացնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հղում անելով տարբեր լրատվական գործակալությունների, ռուսական սևծովյան նավահանգիստներից մեկի բեռով բարձված նավը խորտակվել է Զոնգուլդակ քաղաքից ոչ հեռու` եղանակային անբարենպաստ պայմանների պաատճառով: Այն խորտակվել է ափից ծովային մեկ մղոն հեռավորության վրա:

Մետաղական թափոնններ տեղափոխող Vera նավի անձնակազմը բաղկացած էր Ուկրաինայի 11 և Վրաստանի մեկ քաղաքացիներից: Երկու նավաստի փրկվել են, ինն  անհետ կորած են համարվում:

 

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply