Մաֆիոզն օգտագործել է կոկորդիլոս` փող կորզելու համար

Օրվա լուր | | September 25, 2009 12:28

Իտալական մաֆիայի պարագլուխը օգտագործել է իր տնային կոկորդիլոսը` մարդկանց վախեցնելու և փող կորզելու նպատակով:

Անտոնիո Քրիստոֆարոն իր տան պատշգամբում պահել է 40 կգ քաշով մի կոկորդիլոս, որին կերակրել է կենդանի առնետներով ու նապաստակներով. այս մասին CNN-ին հաղորդել է Իտալիայի կենդանիների իրավունքների պաշտպանության խումբը:

Կոկորդիլոսը հայտնաբերվել է Քրիստոֆարոյի տանը զենքեր փնտրելու ժամանակ. այն ունի 1,1 մետր երկարություն և կարող է 1 վայրկանում ատամներով կտրել յուրաքանչյուր մարդու վերջույթը:

Իտալական ոստիկանությունը տուգանել է Քրիստոֆարոյին կենդանու անօրինական ձեռքբերման համար: Այժմ կոկորդիլոսը պահվում է Հռոմի մոտակայքում գտնվող Կենդանիների կենտրոնում:

Սա Իտալիայում առաջին դեպքը չէ. 2008թ. օգոստոսին ոստիկանները գտել էին 2 մետր երկարությամբ մի կոկորդիլոս թրմրանյութերի առք ու վաճառքով զբաղվող մի հանցագործի տանը:

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply