Փակ է միայն Սելիմի լեռնանցքը` Եղեգնաձորի և Մարտունու կողմից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2012 18:58

Հունվարի 31-ի ժամը 17.30-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը,հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Կատարված մաքրման և մշակման աշխատանքներից հետո բացվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Առատ ձյան, սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դեռևս շարունակում է փակ մնալ Սելիմի լեռնանցքը` Եղեգնաձորի և Մարտունու կողմից:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply