Ռումինիայում ձերբակալվել է Պենտագոնի և ՆԱՍԱ-ի սերվերները կոտրած հաքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2012 17:26

Պենտագոնի և ՆԱՍԱ-ի սերվերները կոտրելու մեջ կասկածվող 20-ամյա  հաքերը  ձերբակալվել է  Ռումինիայում: Հետաքննության տվյալների համաձայն կասկածյալը TinKode անվան  տակ մտել է ՆԱՍԱ-ի սերվեր և, կոտրելով մի քանի մակարդակ անվտանգության շերտ, մուտք է գործել  դեպի փակ տվյալներ:

«Նրա գործունեության հետևանքով ժամանակավորապես խախտվել է համակարգերի բնականոն գործունեությունը, սահմանափակվել մուտքը դեպի սերվերներ», –  ИТАР-ТАСС -ը ցիտում է  ամերիկյան Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության հայտարաությունը:

ԱՄՆ-ի աէրոնավտիկայի և տիեզերական տարածություններն ուսոմնասիրող Ազգային վարչության ` ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները կայքը կոտրելուց հետո դիմել են հատուկ ծառայություններին:

Ոստիկանությունը չի բացառում, որ ձերբակալված հաքերը կարող է կապ ունենալ բրիտանական Թագավորական նավատորմի և Եվրոպական տիեզերքի  գործակալության (ЕКА)սերվերները կոտրելու հետ:

Ռումինական հաքերները 2011թ. մի քանի անգամ հարձակվել էին եվրոպական խոշոր թերթերի կայքերի վրա, օրինակ բրիտանական The Daily Telegraph և ֆրանսիական  Le Monde, այդպիսով փորձելով ապացուցել , որ  «ռումինացիները ընդհանուր ոչինչ չունեն գնչուների հետ» : Բացի այդ,  հաքերները տարածել են Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուի մահվան մասին կեղծ տեղեկատվություն:

Կիբերհանցագործների ինքնությունը  մինչ այժմ չի պարզվել, չնայած ձեռնարկված գործողությունների:

 

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply