Գերմանիայում առաջարկել են հրաժարվել մարմնավաճառությունը օրինականացնող օրենքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2012 16:59

Գերմանական քաղաքական գործիչներն ու ոստիկանությունը առաջարկել են  վերացնել  մարմնավաճառությունն օրինականացնող օրենքը, գրում է Bild թերթը: Այդ որոշումից 10 տարի անց նրանք եկել են այն եզրակացության, որ օրենքը   անօգուտ  դուրս եկավ:

Իրավական հարցերով փորձագետ Շտեֆան Մայերը (Stephan Mayer) հայտարարեց,  որ մարմնավաճառությունն օրինականացնելը  սխալ էր: Նրա կարծիքով , դա միայն ավելացրեց հանցագործությունները «կարմիր լապտերների» թաղամասերում: Մայերը կարծում  է , որ այդ ոլորտը կարգավորելու համար  ավելի խիստ միջոցներ են անհրաժեշտ:

Ոստիկանության արհմիության ղեկավար Բերհարդ Վիտհաուտը  (Bernhard Witthaut)  նույնպես կարծիք հայտնեց , որ Գերմանիայում  մարմնավաճառության մասին օրենքը ձախողվել է:  Նրա կարծիքով , այն հարկավոր է վերանայել:  Նա նշեց, որ կավատների թիվը, որոնք աղջիկներին դրդում են զբաղվել մարմնավաճառությամբ,  ավելի է շատացել, բայց  նրանք հնարավորություն ունեն թաքնվել իրենց զբաղմունքի ձևական  օրինականության ետևում:

Մարմնավաճառության օրենքի վերանայման պատճառ է դարձել Եվրահանձնաժողովի նոր ուսումնասիրությունը: Այդտեղ փորձագետները համեմատել են 150 երկրների տվյալներ և եզրակացրել , որ վերջին տասը տարում  մարդկանց առևտուրը մարմնավաճառությամբ զբաղվելու  նպատակով միայն աճել է:

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply