Վարդան Ղուկասյանը գնել է Թումանյանի տունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 31, 2012 15:14

Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն այսօր լրագրողներին տեղեկացրել էր, որ Հովհաննես Թումանյանի` Թբիլիսիում գտնվող տունը գնելու է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Այդ տեղեկությունը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Վարդան Ղուկասյանը` նշելով. «Ես ցանություն եմ հայտնել, որ մեր կողմից, մեր ընտանիքի կողմից գնվի այդ տունը, եղբայրներով մենք պատրաստ ենք, որ անպայման այդ հարցը լուծվի»:

Գյումրիի քաղաքապետը նշեց, որ տունը գնելուց հետո միանշանակ այն նվիրաբերելու է Վրաստանի հայ համայնքին: «Դա յուրաքանչյուր հայորդու սուրբ պարտականություններից մեկն եմ համարում: Ճիշտն ասած ավելցուկից չենք անում, վերջինով ենք անում, բայց պիտի անենք անպայման»,- նշեց նա:

Հետաքրքվեցինք, թե ինչ միջոցներով է քաղաքապետը գնելու մեծանուն հայ գրողի տունը:

«Պարոն Ղուկասյանը, և իր ընտանիքը, և իր եղբայրները մեծ բիզնեսներ ունեն: Մենք հիմա չունենք, մենք էն գլխից եկել ենք, հասել ենք էստեղ: Այսինքն` դա մեր անձնական ընտանեկան բյուջեի միջոցներով է: Մենք բիզնես ունենք, մենք շուտվանից ունենք և շարունակական ընտենց ավելացնելով գալիս ենք, եղավ»,- պատասխանեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե տունը գնելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply