Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը կքննի հայկական օրինագծի համապատասխանությունը երկրի մայր օրենքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2012 14:56

Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հունվարի 30-ին ընդունել է Ցեղասպանությունների ժխտումը քրեականանող օրինագծի դեմ հայցը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ֆրանսպրես»-ը, դիմումը ստորագրող սենատորների մեծամասնությունը ձախ ծայրահեղական Եվրոպական ժողովրդավարական և սոցիալական միավորման անդամներն են: Նախաձեռնությունը միավորման նախագահ Ժակ Մեզարինն է:

Հայցը ստորագրել են 72 սենատորներ, որոնց թվում եղել են և՛ իշխող կուսակցության, և՛ ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության անդամներ:

 

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply