Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Պասանաուրի- Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է մեծ մեքենաների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2012 14:31

Հունվարի 31-ի ժամը 12-00 դրությամբ, առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Պասանաուրի- Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:

Գուդաուրի /բնակավայրի սկիզբ/ – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով ` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով! : Գուդաուրի /բնակավայրի սկիզբ/ – Կոբի  և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

 

 

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply