Պերուում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 100 մարդ է տուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2012 14:23

Պերուում հզոր երկրաշարժից ավելի քան  100 մարդ է տուժել:  Ըստ
Ռիխտերի սանդղակի  6,3 բալլ ուժգնությամբ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է Իկա քաղաքից 15 կմ հարավ-արևելք, 30 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցումները սկսվել են կիրակի լույս երկուշաբթի, տեղական ժամանակով կեսգիշերին: Վնասվել են էլեկտրահաղորդալարերը, տասնյակ տներ են  քանդվել: Տուժած շրջաններում հեռախոսակապ չկա: Հարավ-ամերիկյան հատվածում երկրաշարժերը հաճախակի երևույթ են: Պերուով է անցնում խաղաղօվկիանոսյան «կրակի գոտին» ` հրաբուխների ու տեկտոնական  խզվածքների 40 հազար կիլոմետրանոց շերտը: Այս շրջանում է տեղի ունենում մոլորակի երկրաշարժերի գրեթե 90%-ը:

 

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply