Բժշկական ստուգումը` կկայանա այսօր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 31, 2012 13:57

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և մերձմոսկովյան «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին խզել է պայմանագիրը մերձմոսկովյան «Խիմկի» ակումբի ղեկավարության հետ և այսօր պետք բժշկական քննության ենթարկվի Մոսկվայի «Դինամո»  ակումբում:

« Տեղափոխման առաջարկն ինձ համար շատ անսպասելի էր: Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ տարեց ֆուտբոլիստին կարող են հրավիրել այդքան հեղինակավոր ակումբ: Անսովոր զգացումներ եմ ապրում: Թևավորվել եմ նոր հեռանկարներով: Անկախ ամեն ինչից, բարձրագույն խումբ վերադառնալու երազանքն ապրում էր իմ մեջ… Բայց չէի կարող ենթադրել, որ 37 տարեկանում կհետաքրքրեմ այնպիսի ակումբի, ինչպիսին «Դինամոն» է»,- ասել է Բերեզովկին:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply