Սերգեյ Մովսիսյանը մոտեցավ առաջատարներին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 31, 2012 13:26
Ջիբրալթարում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը, սև խաղաքարերով հաղթելով Ռուբեն Ֆելգաուերին, վաստակել Է 5,5 միավոր և զբաղեցնում Է 8-րդ տեղը: Ընդ որում, 5,5 միավոր ունեն մի քանի շախմատիստներ, այդ թվում՝ 2-րդ տեղը զբաղեցնող չինուհի Հոու Հիֆանը: 6 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է անգլիացի Մայքլ Ադամսը:
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթել Է Մորալես Վալոնդոյին և 4,5 միավորով զբաղեցնում Է 43-րդ տեղը:
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն ոչ- ոքի Է խաղացել Սալեհ Սալեմի հետ և 5 միավորով այժմ 21-րդ տեղում է:






Facebook
Tweet This
Email This Post
