ԱՄԷ-ում առաջին անգամ մետրոյի մեքենավարը կին է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2012 12:22

Առաջին անգամ Դուբայում մետրոյի մեքենավար է նշանակվել կին`28-ամյա Մարիամ ալ-Սաֆարը: Ընդ որում, նա առաջինն է  ոչ միայն ԱՄԷ-ում, այլև ողջ Մերձավոր Արևելքում:

Տեղի հեռուստաընկերության կարծիքով, կնոջը  նման  աշխատանք հանձնարարելը  պետք է  փոխի արաբական երկրներում կանանց մասին պատկերացումները:

Դուբայի մետրոպոլիտենը համարվում է աշխարհում անենաբարձրտեխնոլոգիականը: Այն բացարձակ ավտոմատացված է: «Կառավարությունը կանանց մղում է առաջ թե աշխատանքում և թե կառավարական ոլորտներում»,-ասել է Մարիամը:

Սակայն Սաուդյան Արաբիայում դեռևս կանայք չեն կարողանում մեքենա վարելու իրավունք ստանալ: Անցած աշնանը դատարանը Սաուդյան Արաբիայի բնակչուհուն մեքենայի ղեկին նստելու համարձակության համար դատապարտեց  ճիպոտի 10 հարվածի:

 

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply