“Խախտվել են իմ իրավունքները”. Գոհար Պողոսյանը պայքարելու է իր իրավունքների վերականգնման համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 31, 2012 12:34

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ երեկ աշխատանքից ազատվելէ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվությանմիջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նա “Անկախին”փոխանցեց, որ ամանորյա տոներից հետո 3 օր` հունվարի 9-11-ը, բացակայել է աշխատանքից, քանի որ գտնվել է արտերկրում և հիվանդացել: Նախատեսված էր, որ Երեւան պետք է վերադառնար հունվարի 8-ին, որպեսզի   ամսի 9-ից հաճախեր  աշխատանքի: Սակայն արտասահմանում Գ. Պողոսյանն առոողջական խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով Երեւան է վերադարձել հունվարի  11-ի առավոտյան: “Նույն օրը, ինչպես նաեւ հաջորդ օրը ներկայացել եմ պոլիկլինիկա, բժիշկը նայել եւ անաշխատունակության թերթիկ է տվել: Ես չգիտեմ` ՀՀ որ օրենքով է արգելված արտերկրում հիվանդանալը:

Ես 20 տարի ծառայել եմ իմ երկրին, իմ պետությանը: Ես պետական ծառայող եմ եւ 20 տարի ծառայել եմ պետությանը եւ երբեք ԱԺ որեւէ նախագահի հետ որեւէ խնդիր չեմ ունեցել:

Ես փորձեր կատարել եմ ԱԺ նախագահի հետ հանդիպելու, բայց նա ցանկություն չի ունեցել ինձ ընդունել”,-“Ժողովուրդ”-ին տված հարցազրույում ասել է Գ. Պողոսյանը:

Ինչպես Գ. Պողոսյանը հայտնեց “Անկախի”   թղթակցին, իրեն առաջարկվել էր առանց բացատրության դիմում գրել աշխատանքից դուրս գալու, բայց ինքը  հրաժարվել է:

“Ես պաշտպանելու եմ իմ իրավունքները, քանի որ խախտվել են իմ իրավունքները` թե որպես մարդ, թե որպես պետծառայող: Նախ կխորհրդակցեմ իմ իրավաբանների հետ, որից հետո արդեն կոնկրետ քայլերի կդիմեմ”,-ասաց Գ. Պողոսյանը:

 

 

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply