Ստորագրահավաք` ի պաշտպանություն Գոհար Պողոսյանի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 31, 2012 14:26


ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի` ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ ԳՈՀԱՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ աշխատանքից ազատելը վրդովմունք  է  առաջացրել լրագրողների շրջանում:

Ի պաշտպանություն Գոհար Պողոսյանի` սկսվել է ստորագրահավաք: Ներկայացնում ենք ստորագրահավաքի նախաձեռնող Արման Գիլոյանի հաղորդագրությունը:
“ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ ԳՈՀԱՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ աշխատանքից ազատելու վերաբերյալ 30.01.2012թ. Ձեր կարգադրությունը մեծ վրդովմունք է առաջացրել լրագրողներիս մոտ:
2011թ. դեկտեմբերի 6-ի Ձեր նախընտրական ելույթում հայտարարել էիք հետեւյալը. «Անկախության 20 տարիների ընթացքում օրենսդիր մարմնում ձեւավորվել են օրինակելի ավանդույթներ, որոնց պահպանման եւ զարգացման նախանձախնդիր պաշտպանը կդառնամ ընտրվելու պարագայում»:
Այսօր, սակայն ցավով պետք է արձանագրենք հակառակը: Գոհար Պողոսյանն ավելի քան 20 տարի աշխատել է խորհրդարանում: Իր պաշտոնավարման ընթացքում Գոհար Պողոսյանը մշտապես աչքի է ընկել իր բարեխղճությամբ, պրոֆեսիոնալ բարձր ունակություններով, հայրենիքին, պետությանը իր նվիրվածությամբ: Զբաղեցնելով խորհրդարանի՝ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնը, նա հավասարապես, առանց խտրականություն դնելու շփվել է լրագրողներիս հետ՝ անկախ մեր քաղաքական հայացքներից ու ներկայացրած լրատվամիջոցների քաղաքական ուղղվածությունից: Եվ իր անաչառ աշխատաոճի արդյունքում Պողոսյանը վայելում է լրագրողներիս սերն ու հարգանքը:
Գոհար Պողոսյանի նկատմամբ կատարվածը մենք համարում ենք անթույլատրելի: Եվ կոչ ենք անում Ձեզ անհապաղ վերանայել ու չեղյալ հայտարարել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ ԳՈՀԱՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ աշխատանքից ազատելու կարգադրությունը:

Ես կոչ եմ անում լրագրողներին, հատկապես՝ ԱԺ-ում հավատարմագրվածներին, անկախ քաղաքական հայացքներից, միանալ այդ ստորագրահավաքին:
Կարող եք զանգահարել ինձ՝ 077768444, 055378880 համարներով:
Հարգանքներով՝ ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ”,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply