ԱՄՆ-ում ատամնաբույժը մեղադրվում է իր պրակտիկայում գրասենյակային ամրակներ կիրառելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2012 11:24

Մասսաչուսեթս նահանգից մի ատամնաբույժ դատապարտվել է մեկ տարվա կալանքի` հիվանդների ատամների  բուժման նպատակով գրասենյակային ամրակներ կիրառելու համար: Բժիշկ Մայքլ Կլերն իրեն մեղավոր է ճանաչել (այդ թվում և հիվանդներին վախեցնելու համար, որոնք մտադիր էին անորակ բուժման համար բողոք ներկայացնել): Որոշ հիվանդների մոտ բերանի խոռոչի  զանազան ինֆեկցիաներ ու հիվանդություններ են զարգացել:

Պարզվել է, որ  նա գրասենյակային ամրակները կիրառել է  ատամնաբուժության մեջ օգտագործվող  ամրանների (շտիֆտ) փոխարեն: Մեղադրյալն ասել է, որ ամրանները փոխել է գրասենյակային պիտույքով զուտ տնտեսելու համար:

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply