Հետախուզվողները հայտնաբերվեցին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 31, 2012 11:33
Հունվարի 30-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Իջևան քաղաքի 25-ամյա մի բնակչի, որը 2011 թ. հոկտեմբերի 26-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու և պատրաստելու մեղադրանքով:
***
Հունվարի 30-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 58-ամյա  մի տղամարդու, որը 2011 թ. օգոստոսի 9-ից ՌԴ Օմսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:
***
Հունվարի 30-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից  մեկից բերման են ենթարկել Արմավիրի մարզի 30-ամյա մի բնակչուհու, որը 2011 թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում  էր գողության մեղադրանքով:
Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply