Երկու «ԳԱԶել»-ից` երկու գողություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 31, 2012 11:39
Հունվարի 30-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները,  գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու:
Պարզվել է, որ նա 2011 թ. հոկտեմբերին Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է գումար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նա  նույն ժամանակահատվածում նույն վայրում կայանված  մեկ այլ «ԳԱԶել»-ից գողացել է բջջային հեռախոս:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply