Փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մաս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2012 11:03

Հունվարի 30-ին` ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և խցանվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Փրկարարների ուժերով Ոսկան Գաբրիելյանին պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի 14 ՍՏ 357 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մաս:

Զոհեր և տուժածներ չկան:

 

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply