Հալվան օգտակար է նյարդային համակարգին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2012 6:21

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց շնորհիվ պարզել են` հալվան  ապշեցուցիչ երիտասարդացնող հատկություն ունի, բարելավում է առողջությունը: Այն ամրացնում է նյարդային համակարգը, նպաստում արյան շրջանառության կարգավորմանը: Իսկ եթե  պատրաստված է բոլոր կանոններին համապատասխան, ապա այն պարզապես միկրոտարրերի շտեմարան է, նատրիումի, կալցիումի, ֆոսֆորի, մագնեզիումի, պղնձի, պրոտեինի, ցինկի, երկաթի ու մի քանի սննդային թթուների աղբյուր: Ու զարմանալի չէ, որ օգտակար նյութերի  այսչափ պարունակության շնորհիվ այն  կարելի է կիրառել մանկան սննդի մեջ:

Հալվայի հումք հանդիսացող արևածաղիկը, քնջութի սերմերն ու զանազան ընկույզները  մեծ քանակով А, Е  և В խմբի վիտամիններ են  պարունակում: Թվարկված բոլոր օգուտների կողքին մի բացասական որակ կա. այն է` հալվան շատ կալորիական մթերք է: Ուստի, բուժական նպատակով կարելի է օրական տվյալ մթերքից ընդամենը 50 գ. ուտել:

 

Դիտվել է 1653 անգամ:
Print Friendly

Leave a Reply