Ձերբակալվել է ԲՀԿ անդամ, դասախոս Արմեն Ճուղուրյանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ | | September 24, 2009 18:31

asue_buildingԱյսօր կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Երևանի Տնտեսագիտական համալսարանի դասախոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը:

Նա  եղել է Ֆինանսահաշվային ֆակուլտետի դեկանը, այժմ համալսարանի կրթական բարեփոխումների և արտաքին կապերի բաժնի պետն է:

2007 թվականի Խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ ցուցակում նա եղել է 55-րդը:

Ֆորումներից մեկում էլ Ճուղուրյանի ուսանողները նրա մասին գրել են. «համ էլ Ճուղուրյանը կաշառակեր ա», մյուսն էլ ավելացրել է. «Ճուղուրի մասին էլ ասեմ, որ խեղճ ա թվում, բայց կողից հավեսով փողեր ա վերցնում», իսկ մեկ ուրիշը, թե «Ճուղուրյանը էն 5 000 դրամանոց գիրքը զոռով վաճառողը չի՞: Քննության ժամանակ էլ, որ հետ էր ուզում»:

Դիտվել է 2100 անգամ:
Print Friendly

Leave a Reply