Փոքրիկ տղային կազատեն մակաբույծ եղբորից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2012 6:13

Բժիշկներն ապշեցին, երբ իմացան, որ 3-ամյա նիհարիկ երեխայի մեծ  փորը ոչ թե հանելուկային հիվանդության հետևանք է, այլ` մակաբույծ եղբոր ապրելու վայրը:

Հիմա  հյուսիսային Պերուի  բժիշկները նախապատրաստվում են, որպեսզի փոքրիկ Իսբակ Պակունդային ազատեն իր մեջ բնակվող մակաբույծ եղբորից, որը կշռում  է մոտ 700 գ, իսկ հասակը 25 սմ է:

Հայտնի է, որ երկվորյակը զուրկ է սեփական գլխուղեղից, չունի սիրտ, թոքեր ու աղեստամոքսային տրակտ: 3 տարվա ընթացքում նա օգտագործել է եղբոր օրգանները: Վիճակագրության համաձայն, նման երևույթներ բժշկության մեջ հազվադեպ են պատահում (մեկ դեպք` 500 հազար կենդանի ծնված երեխաների մեջ):

 

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply