Այսօր Համաշխարհային ծովային օրն է. այն նշվում է արդեն 32-րդ անգամ

Օրվա լուր | | September 24, 2009 18:34

Սեպտեմբեր 24-ը Համաշխարհային Ծովային օրն (World Maritime Day) է : Այս օրը նշվում է 1978թ.-ից՝ Միջազգային Ծովային կազմակերպության (ՄԾԿ) ասամբլեայի 10-րդ նստաշրջանի որոշմամբ:

Ծովային օրվա նպատակն է սևեռել հասարակության, կառավարական մարմինների և մասնավոր սեկտորի ուշադրությունը ծովերում անվտանգ որսի, ծովային կենսառեսուրսների, միջավայրի անվտանգության և այլ պրոբլեմների վրա:

ՄԾԿ-ի գլխավոր քարտուղարն ամեն տարի այս օրը պատրաստում է հատուկ հաղորդագրություն, որում նշվում են ամենահրատապ խնդիրները և մանրամասն վերլուծվում:

Այս տարի Ծովային օրվա թեման է՝ «Կլիմայի փոփոխություն. սպառնալիք նաև ծովի համար», որի շրջանակում կլինի նաև կոնֆերանս: ՄԾԿ-ի գլխավոր քարտուղար Էֆտիմիոս Միտրոպուլոսը նշել է, որ եկել է կլիմայի փոփոխության դեմ պայքարելու հստակ որոշումներ ընդունելու և ամբողջ պատասխանատվությամբ գործելու ժամանակը:

Ծովային համաշխարհային օրն այս տարի նշվում է ԱՄՆ-ում, միջոցառումները կանցկացվեն Նյու-Յորք քաղաքում:

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply