Կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին տաղավարներ չեն տեղադրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 30, 2012 18:54

Վերջին 2 ամիսների  ընթացքում Երևանի քաղաքապետարանը Երևանի Կենտրոնի գոտիավորման  նախագծին համապատասխան կառուցապատման աշխատանքներ է կատարում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա- Եզնիկ Կողբացի հատվածում՝ իրականացնելով Արամի և Փավստոս Բուզանդի փողոցների շարունակությունը, որը հիմնականում սպասարկելու է «Հին Երևան» ծրագրով նախատեսված հատվածը : Նոր փողոցների կառուցման արդյունքում  անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել գործող վարձակալների կողմից տնօրինվող տարածքները և դրանց սպասարկող տաղավարները՝  ըստ քաղաքապետարանի կողմից տրված սխեմայի:  Տեղեկացնենք նաև, որ բանակցությունների արդյունքում  Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների ևս որպես փոխհատուցում առաջարկվել է այդ հատվածում տաղավարներ տեղադրել, բնականաբար, ոչ կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների  հաշվին: Միևնույն ժամանակ, նախատեսվում է ամբողջովին բարեկարգել Գլխավոր պողոտայի տվյալ հատվածը: Այս համատեքստում  քաղաքապետարանի կողմից մշակված է տվյալ տարածքի   բարեկարգման, կանաչապատման և արտաքին լուսավորության ծրագիր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply