Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 30, 2012 18:36


Հունվարի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը շնորհավորեց վերջինիս՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպան Սորոկինի գլխավորությամբ ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի իր ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ եւ իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք ուղղություններով:

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տասնամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ եւ  վստահեցրեց, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել գրասենյակի աշխատանքներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Անդրեյ Սորոկինը քննարկեցին նաեւ տարածաշրջանային մի շարք հարցեր:

 

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply