Եվրոպացիները ստի փորձությունը չանցան. գիտնականներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2012 17:01

Տարբեր ոլորտներից շատ փորձագետներ ասում են, որ Եվրոպան վտանգի մեջ է : Դա պնդում են ոչ միայն տնտեսագետներն ու քաղաքական գործիչները, այլև հոգեբանները: Նրանք պարզել են , որ եվրոպացիները սկսել են ստել ավելի շատ  և հաճախ քան առաջ, գրում է The Telegraph-ը:

Էսսեկս համալսարանի սոցիոլոգների և հոգեբանների թիմը համացանցի միջոցով հարցում է կատարել Եվրոպայի 2000 բնակիչների շրջանում`  պարզելու,  թե որքան հաճախ են նրանք շրջանցում օրենքը: Գիտնականները մարդկանց խնդրել են չորս բալանոց սանդղակով գնահատել, թե որքանով է արդարացված սուտն  այս կամ այն իրավական դեպքում: Եթե հարցման մասնակիցները կարծում  էին, որ ամեն դեպքում չի կարելի ստել, ապա նրանց դիմաց դրվում էր մեկ միավոր: Իսկ եթե կարելի միշտ ստել`ապա չորս: «Երկու» և«երեք» գնահատականները նախատեսված է ոչ միարժեք դեպքերում: հետազոտողներին հետաքրքրել է, որքանով է թույլատրելի`

 

1) Առանց տոմսի երթևեկել:
2) Չվճարել հարկեր, եթե ունես հնարավորություն:
3) Ավտոմեքենա քշելիս արագությունը գերազանցել:
4)Փողոցում յուրացնել գտած դրամը:
5) Փրկարար սուտ ասել:
6)Ուրիշի մեքենան վնասելուց հետո  թաքնվել վթարի վայրից:
7) Աղտոտել հասարակական վայրերը:
8) Հարբած վարել ավտոմեքենան:
9) Կեղծել ինքնակենսագրականը:
10) Գնել գողացված ապրանք:

Իհարկե, փորձի կարևոր պայմանը հարցերին ազնվորեն պատասխանելն էր: Եթե հարցումի արդյունքում մարդը հավաքել է 10 միավորից քիչ, ապա դա խոսում է այն մասին ,որ նա համարյա չի ստում: Եթե հավաքել է 11-15 միավոր` ստում է ծայրահեղ դեպքերում, իսկ 16-21միավորի դեպքում հազվադեպ է հետևում օրենքին և 21-ից ավել հավաքողների համար ոչինչ գրված չէ:

Մշակելով այս արդյունքները` Էսսեկս համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ եվրոպացիները սկսել են ավելի հաճախ ստել քան 10 տարի առաջ:Օրինակ , ավելի հանգիստ են վերաբերվում ոչ սթափ մեքենա վարելուն, սակայն խիստ են դատում հարկերից խուսափողներին:

Մինչդեռ, հասարակական մեղադրանքը փողոցում գտած գումարը յուրացնողների նկատմամբ նվազել է 20%-ով, իսկ վերաբերմունքը այն մարդկանց հանդեպ, ովքեր ստում են իրենց ինքնակենսագրականում,  լավացել է 3 անգամ: Ինչպես սպասվում էր,  երիտասարդներն  ավելի հանդուրժող են օրենք խախտելուն վերաբերում, քան ավագ սերնդի ներկայացուցիչները:

Գիտնականները կարծում են, որ եթե հետագայում էլ խախտեն օրենքները և անվստահությամբ վերաբերեն շրջապատին, ապա Եվրոպայի անկումը սպասվածից ավելին  կլինի,  քան գուշակում են տնտեսագետները: Փորձագետները չեն տալիս առանձին երկրների  վիճակագրությունը, բայց ասում են, որ Ռուսաստանում  «ստի ցուցանիշը»  ավելի բարձր է քան ԵՄ երկրներինը, մասնավորապես Մեծ Բրտանիայինը:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply