Ադրբեջանում գազատար է պայթել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2012 16:58

Ադրբեջանում գազատար է պայթել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։  Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը,  պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով՝ Գազիմամեդ–Ղազախ գազատարի 118–րդ կմ–ի վրա՝ Գոյչայի շրջանի Կարայազի գյուղի տարածքում։ Պայթյունին  հետևել է հրդեհը, որը դեռևս չի մարվել։

Պայթյունի հետևանքով ամբողջովին դադարեցվել է գազի մատակարարումը դեպի Գոյչայի, Ագդաշի, Ուջարի շրջաններ։

 

Tert.am

 

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply