«Եվրատեսիլային» իրարանցում` Թուրքիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2012 16:50

Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012»-ի հետ կապված` Թուրքիայում հերթական իրարարանցումն է սկսվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-երը,  «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթում Թուրքիան ազգությամբ հրեա ռոք երգիչ Ջան Բոնոմոյի կողմից ներկայացվելու որոշումը պատահական չէ, եւ դա արվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության ցուցումով` Իսրայելի հետ խաթարված հարաբերութունները վերականգնելու համար «հրեական նախաձեռնություն» սկսելու նպատակով:

Թուրքական մամուլը նաեւ նշել է, որ Ջան Բոնոմոյին ընտրելուն զուգահեռ Թուրքիայի TRT հանրային հեռուստատեսությունը սկսել է ցուցադրել հրեական ցեղասպանությունը նկարագրող «Shoah» ֆիլմը:

«Այդ պնդումների համաձայն` չնայած Իսրայելի հետ վատ հարաբերություններին, իր այդ քայլով պաշտոնական Անկարան աշխատում է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ հրեաների հետ խնդիր չունի», -նշում է թուրքական մամուլը:

 

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply