Սուրբ Նշան եկեղեցու տեղում վրաց ուղղափառ եկեղեցի չի եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 30, 2012 16:24

Օրերս առաջադրած այն պնդումը, թե Թբլիսիում հայկական Սուրբ Նշան եկեղեցու տեղում նախկինում եղել է վրաց ուղղափառ եկեղեցի, փաստազուրկ է եւ անհիմն: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել  «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով` հայկական եկեղեցիների ազգային պատկանելությունը կասկածի տակ դնելու գործելակերպը նորություն չէ,  քանի որ կան յուրացված մի քանի եկեղեցիներ: «Այս անգամ էլ կիրառվել է նույն մարտավարությունը եւ Սուրբ Նշանը բացառություն չէ»,- հիշեցրեց հուշարձանագետը: Խնդրի առնչությամբ ամբողջական պատկերացում կազմելու համար Սամվել Կարապետյանը գիտական ուսումնասիրություն է իրականացրել եւ պարզել, որ մինչեւ այսօր կանգուն եկեղեցու կառուցումը եւ առնվազն շուրջ մեկ դար առաջ տեղում եղել է ավելի հին նույնանուն հայկական եկեղեցի: «Սկզբնաղբյուրները վկայում են, որ տեղում եղած հին եկեղեցին նույնպես եղել է հայկական, այլ ոչ` վրացական: Ընդ որում` ուշագրավ է, որ հնի տեղում նոր եկեղեցին կառուցելիս անվանափոխություն տեղի չի ունեցել»,- ասաց Սամվել Կարապետյանը` հավելելով, որ եկեղեցին իբրեւ պատմական հուշարձան երբեւէ չի ընկալվել վրացիների կողմից:

Հուշարձանագետը ներկայացրեց նաեւ երեք հիշատակություններ, որոնք 3-ն էլ  փաստում են այդտեղ կառուցված հայկական եկեղեցու գոյության մասին:

 

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply