Գետաջրի մեջ հայտնված կադմիումը 3,7 մլն չինացու առողջության սպառնալիք է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2012 16:07

Հուանսի-Չժուանսյան ինքնավար շրջանում, որը գտնվում  է Չինաստանի հարավ-արևմուտքում, Լունցզյան գետի մեջ  թափվել է թունավոր ծանր մետաղ համարվող կադմիում: Ներկայումս վտանգի տակ են մի շարք բնակավայրեր, որոնք ջուր են օգտագործում  այն խոշոր ջարմբարից, որում թունավոր խառնուրդներ են հայտնվել (օրինակ, Լյուչժոու քաղաքում բնակվում է 3,7 մլն մարդ):

Կիրակի օրվա տվյալներով, ջրում կադմիումի թույլատրելի սահմանը 9 անգամ գերազանցված է: Դրանց խտությունը նվազեցվում է ջրի մեջ հատուկ  ռեագենտների հավելումով: Եթե ջրի մեջ ծանր մետաղի  քանակը  անվտանգ մակարդակի հասցնել չհաջողվի, ապա իշխանությունները ջրամատակարարման պահուստային աղբյուրները կօգտագործեն: Գետի մակարդակից վեր տեղակայված և   թունավորման աղբյուր դարձած արդյունաբերական արտադրության աշխատանքը դադարեցված է:

 

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply