Արոնյանը և Կրամնիկը կմրցեն ապրիլին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 30, 2012 16:12

Լևոն Արոնյանը և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը  պայմանավորվել են միմյանց հետ մրցամարտ անցկացնելու մասին: Նախատեսվում Է այն կազմակերպել  ապրիլի 21-28-ը: Գրոսմայստերները խաղալու են դասական շախմատի  6 պարտիա: Եթե կողմերից մեկն առավելության չհասնի, ուժեղագույնին որոշելու համար մրցակիցները արագ շախմատի պարտիաներ կանցկացնեն: Մրցամարտի անցկացման վայրը դեռ հայտնի չԷ:

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply