Կախովի շուռտվիկ- թաղարները փոխում են բոլոր պատկերացումները սենյակային այգու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2012 15:38

Գրավիտացիայի օրենքին հակառակ, ծաղիկները կարող են աճել գլխիվայր: Խոսքը հատուկ ծաղկատեսակների մասին չէ, որոնք գրանցված են Կարմիր գրքում, այլ ամենասովորական սենյակային բույսերի:

Sky Planter թաղարների հեղինակը Պատրիկ Մորիսն է Նոր Զելանդիայի Վելինգտոնից: Շուռտվիկ- թաղարներ ստեղծելու նպատակը թերևս տեղի խնայողությունն է: Չէ որ լուսամոտագոգին միշտ էլ ինչ որ բան կարելի է դնել, իսկ առաստաղը գրեթե միշտ ազատ է:

Նոր թաղարների հաջորդ առավելությունն այն է, որ ծաղիկներն ավելի ուշ-ուշ կարելի է ջրել, քան հորիզոնական դիրքում: Կախովի ծաղկամաններն այնպես են սարքավորված, որ ծաղիկն անհրաժեշտ քանակով է ջուր վերցնում ու դրա համար, փաստորեն, ստացվում է, որ կրկին քիչ ժամանակ ենք ծախսում:

Նման  ծաղկամաններով կարելի է կախովի այգի ստեղծել: Պատկերացրեք, որ նման թաղարներով խոհանոցում բանջարեղեն եք աճեցնում ու ուտելուց առաջ թարմ-թարմ պոկում ու մատուցում: Թաղարի սարքավորումն էլ շատ պարզ է. պաշտպանական ցանցը թույլ չի տալիս, որ հող ու տերև թափվի դրանցից:  Թաղարի հատակի մոտ ջրի աման է տեղադրված, որի շնորհիվ ջուրը հավասարաչափ   է բաշխվում, իսկ հատակի արտաքին երեսից մի  հարմար բռնակ է, որպեսզի  այն կախեք ձեր ցանկացած տեղում: Հավելենք միայն, որ թաղարները պլաստիկից են: Գույնը` հիմնականում սպիտակ ,  ինչ թույլ է տալիս ըստ ցանկության ներկել դրանք:

 

Դիտվել է 1846 անգամ:
Print Friendly

Leave a Reply