Մայրաքաղաքի ճարատարապետական արժեք ներկայացնող շենքերի ճակատային հատվածներն այս տարի ևս կմաքրվեն ու կբարեկարգվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 30, 2012 16:12

“Վարչական շրջանների և համապատասխան կառույցների հետ մենք պետք է շարունակենք աշխատանքը դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի և չհաճախելու պատճառների ուսումնասիրման նպատակով և հնարավորին աջակցենք այդ ընտանիքներին`երեխաների դպրոց հաճախելու հարցը լուծելու ուղղությամբ:”,- հանձնարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ:

Հարցի հետ կապված հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ կատարվել են ուսումնասիրություններ և այժմ հետևողական աշխատանք է տարվում հաշվառված երեխաներին դպրոցներ ընդունելու նպատակով:

Հանրակրթական դպրոցների ճաշարաններին մատակարարվող սննդի որակի ապահովման հետ կապված զեկուցվել է, որ 106 դպրոցներում արդեն կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ: Գործընթացը շարունակվում է: Արձանագրված թերությունները վերացնելու և աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ստորաբաժանումների, մատակարար կազմակերպությունների և դպրոցների տնօրենների հետ համատեղ քննարկում կազմակերպել, հստակեցնել սննդակարգի թույլատրելի տեսականու ցանկը և շարունակել իրականացվող ամենօրյա հսկողությունը:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ շուկաների և ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման նպատակով Շենգավիթ վարչական շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ընդհանուր առմամբ վիճակը գնահատվել է բավարար: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուսումնասիրությունները և միաժամանակ վերացնել արձանագրված թերությունները: Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց գնացող գետնանցումի հետ կապված զեկուցվել է, որ վարձակալող ընկերության կողմից տարածքը մաքրվել է և ապահովվել արտաքին լուսավորությամբ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ՉԺՀ-ից ներկրոված 249 ավտոբուսներն արդեն Երեւանում են. գրանցման ու հաշվառման փաստաթղթային ձեւակերպումներից հետո պատրաստ կլինեն շահագործման՝ հատկացված երթուղագծերում: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է մերձքաղաքային եւ հասարակական տրանսպորտի մոնիտորինգը:

Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել կանգառագոտիները, անհրաժեշտության դեպքում կատարել վերանորոգման աշխատանքեր`մաշված ռետինե բարձակները փոխարինել նորերով:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև պատրաստել եւ ներկայացնել մայրաքաղաքում ստորգետնյա տրասպորտային և թունելների անցումների վերանորգման անհրաժեշտություն ունեցող նախագծանախահաշվային առաջարկ:

Անդրադառնալով վարչական շրջաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի օբյեկտների սեփականտերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարմանը` զեկուցվել է, որ տնտեսվարողների հետ կնքվել է ավելի քան 3600 պայմանագիր: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել գործընթացն ու գարնանն այդ կառույցներին ընդգրկել բարեկարգման և կանաչապատման աշխատանքներում:

<<Յուրաքանչյուր սեփականատեր պետք է հասկանա, որ քաղաքի մաքրությունն ու զարգացումը սկսում է հենց իր հարակից տարածքից: Մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք, որպեսզի սահմանված ժամանակցույցով ավարտենք պայմանագրերի կնքման գործընթացն ու սկսենք բարեկարգման աշխատանքները:>>,-նշել է քաղաքապետը:

Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2011 թվականի հայտարարված մրցույթներում շահած, սակայն աշխատանքները չկատարած կամ թերի և անորակ  կատարած կազմակերպությունների անվանացանկում տարբեր պատվիրատուների գնահատմամբ ընդգրկվել է 18 կազմակերպություն:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում գտնվող և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի, դրանց ճակատային հատվածների մաքրման ու ներկման աշխատանքների իրականացման նպատակով գույքագրված է թվով 250 շենք: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է  կենտրոնական ու երկրորդական փողոցներում գտնվող նմանատիպ շենքերի ամբողջական ցանկը վերջնական տեսքի բերել և ներառել 2012 թվականի աշխատանքներում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ներկայացնել ծրագիր`ՀՀ մարզերի հետ համագործակցության վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply