Չավեսը պատրաստվում է ազգայնացնել բանկերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2012 14:59

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մասնավոր բանկերին վերջնագիր  է ներկայացրել: Մանր գյուղատնտեսական արտադրողներին ֆինանսավորելուց հրաժարվելու դեպքում բանկերը կսեփականաշնորհվեն:

«Ես պատրաստ եմ մասնավոր բանկային սեկտորը սեփականաշնորհելուն, եթե դրանք  հրաժարվեն  նման ֆինանսավորումից»,- հայտարարել է Չավեսը:

Վերջերս օրենք է հրապարակվել, որի համաձայն բանկերը պարտավորվում են ինչ-որ չափով  մասնակցել կառավարական պլաններին ու նախագծերին:

Չավեսը Վենեսուելայի նախագահն է 1999-ից: Նրա կառավարության օրոք արդեն ազգայնացվել են նավաթա – և ոսկու հանքարդյունաբերական ճյուղերը:

 

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply