Սիրիայի ապստամբներն Ասադի կնոջը երկրից դուրս չեն թողել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2012 14:28

Եգիպտական «Ալ Մասրի ալ-Յոմ» թերթը հայտնում է, որ Սիրիայի ապստամբները Բաշար Ասադի կնոջն ու նրա հարազատներին թույլ չեն տվել երկրից հեռանալ:

Օդանավակայան տանող ճանապարհին Ասմա Ասադին ուղեկցող  մեքենաները ենթարկվել են գնդակոծության ու ստիպված վերադարձել են: Ասմա Ասադը անցած տարի  երեխաների հետ մեկնել էր Լոնդոն, սակայն հունվարին վերադարձել էր Սիրիա` ամուսնուն զորակցելու համար: Նրան 7 և 9 տարեկան երեխաների հետ տեսել են Դամասկոսում կառավարամետ ցույցի ժամանակ: Ասմա Ասադը ամենահայտնի սունիական տոհմից է :  2008-ին ֆրանսիական «Էլ» ամսագիրը նրան ճանաչել է  աշխարհի ամենանրբագեղ լեդի:

 

Դիտվել է 1654 անգամ:
Print Friendly

Leave a Reply