Բրիտանիայում փրկել են առանց արյան ծնված մի երեխայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2012 13:36

Հազվագյուտ համախտանիշով ծնված երեխային հաջողվել է փրկել: Անգլիական Քենթ կոմսությունում կարողացել են փրկել մի մանկիկի, որը լույս աշխարհ էր եկել առանց արյան գեթ մի կաթիլի:

Պստլիկ Օլիվեր Մորգանը  քիչ մնաց Vasa Previa համախտանիշի զոհ դառնար (մոր արգանդում ձևավորվել էր լրացուցիչ արյունատար անոթ): Երբ 36-ամյա Կետի Մորգանի հղիությունը 37-րդ շաբաթական էր, նրա օրգանիզմում ձևավորված  ավելորդ անոթը պայթեց : Արնահոսող կնոջը հասցրեցին հիվանդանոց և իսկույն կեսարյան հատում կատարեցին:  Պարզվեց, որ անոթի վնասման պատճառով երեխան լրիվ արյունազրկվել է:

«Օլիվերն ասես մահացած լիներ: Նրա սրտիկը չէր բաբախում: Բժիշկները նրան բառիս բուն իմաստով  այն աշխարհից հետ բերեցին:  25 րոպե անցավ, մինչ կբաբախեր նրա սրտիկը»,- պատմում է մայրը  սարսափով: Բժիշկներին հաջողվեց փրկել փոքրիկին` նրա օրգանիզմ փուլ առ փուլ, աստիճանաբար արյուն մղելով: Առաջին չափաբաժինը Օլիվերը ստացել է  դեռևս չկտրված պորտալարի միջոցով: Երեխան ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 11 օր է անցկացրել: Մանկաբույժները երեխայի մարմնի ջերմաստիճանն իջեցրել են, որ արյունն արագացված ձևով գլխուղեղին ու սրտին հասնի, որպեսզի թթվածնային քաղցից այդ օրգանները չտուժեն: Հիմա Օլիվերը 15 ամսական է ու, ծնողների խոսքով,  բացարձակ առողջ:

Սա միակ ցնցումը չէր ծնողների համար: Կետի Մորգանին ուլտրաձայնային հետազոտություն էին արել ու ասել էին, որ նա աղջիկ է ունենալու:  Ու երջանիկ մայրիկն ապագա դստեր համար  մեծ քանակությամբ վարդագույն իրեր ու հագուստներ էր գնել:

:

 

 

Դիտվել է 1629 անգամ:
Print Friendly

Leave a Reply