Միշել Օբաման 50 000 դոլարի սպիտակեղեն է գնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2012 13:06

ԱՄՆ նախագահի տիկինը թանկարժեք կրծկալներ, սեղմիրաններ ու լողազգեստներ է գնել Agent Provocateur խանութում: ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման և  Քաթարի թագուհի Շեյխա Մոզան գնումներ են կատարել   Մեդիսոն պողոտայում  գտնվող  սպիտակեղենի խանութում:

Նախագահի տիկինը, որը մինչ օրս համարվել է համեստ խանութների գնորդուհի, հին հոլիվուդի ոճով ձևավորված Agent Provocateur խանութում մի ամբողջ կարողություն է ծախսել ձեռքի աշխատանքով կատարված սպիտակեղեն գնելու համար:

Ի դեպ, այս խանութում  մեկ ապրանքի միջին արժեքը 1600 դոլար է: Խանութի տնօրեն Գերի Հոգարդը հրաժարվել է  ճանաչված գնորդուհիների գնած ապրանքացուցակը հրապարակել, սակայն խոստովանել է, որ իր գնորդուհիների թվում շատ ճանաչված անձինք են: Արժե նշել, որ երկու տիկնանց գնումները նպաստեցին, որ ԱՄՆ-ում Agent Provocateur ցանցի վաճառքը ավելանա 12%-ով:

 

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply